ՆԱՍ (ներարգանդային սերմնավորում)՝ ինչ է դա և ինչպես է իրականացվում
Ներարգանդային սերմանվորումը անպտղության բուժման մեթոդ է, որի ընթացքում հատուկ մշակված (մաքրված և առավել շարժուն) սերմնաբջիջները ներմուծվում են արգանդի խոռոչ բարակ պլաստիկ կաթետրի միջոցով։ Գործընթացը իրականացվում է ամբուլատոր, չի պահանջում անզգայացում և ցավոտ չէ։
Ե՞րբ է առաջարկվում ՆԱՍ
ՆԱՍ-ը կարող է կիրառվել հետևյալ դեպքերում․
- Անհայտ ծագմամբ անպտղություն (առանց ակնհայտ պատճառի)
- Սպերմոգրամմայի ցուցանիշների քիչ խախտումներ
- Սեռական հարաբերությունների դժվարություններ (էրեկտիլ դիսֆունկցիա, վագինիզմ և այլն)
- Զուգընկերոջ բացակայություն (սերմնավորում դոնորական սերմով)
Կապը ձվազատման խթանման հետ
ՆԱՍ-ը կարող է իրականացվել թե բնական, թե դեղորայքային խթանված ցիկլով։ Հաճախ օգտագործվում է լետրոզոլով կամ գոնադոտրոպիններով հորմոնային խթանումը՝ մի քանի ֆոլիկուլ (2-3) հասունացնելու համար, ինչը ավելացնում է հղիության հավանականությունը։
- Ուշադրություն! Հորմոնային խթանումը ավելացնում է բազմապտուղ հղիության ռիսկը (երկվորյակներ կամ եռյակներ)։
Նախապատրաստում և ցիկլի հսկողություն
Պրոցեդուրայի օպտիմալ ժամանակը որոշելու համար բժիշկը ուլտրաձայնային մոնիտորինգ է իրականացնում՝ սկսած ցիկլի 8–9-րդ օրից։ Երբ դոմինանտ ֆոլիկուլը հասնում է 17–18 մմ-ի, կատարվում է համապատասխան հորմոնային ներարկում՝ ձվազատման խթանման համար։ 12–40 ժամ անց իրականացվում է ներարգանդային սերմանվորումը՝ պերիօվուլյատորային շրջանում։
Ինչպե՞ս է իրականացվում ՆԱՍ
1. Սաղմնաբանը մշակում է սերմնահեղուկը՝ մաքրելով լորձային մասից և անկենսունակ սերմնաբջիջներից: Ստացված լուծույթում մնում են առավել ակտիվ սերմնաբջիջները։
2. Սերմնային պլազման մաքրվում է, որպեսզի խուսափենք արգանդի սպազմներից։
3. Բժիշկը զգուշորեն կաթետրը անցկացնում է հեշտոցով և արգանդի պարանոցով դեպի արգանդի խոռոչ։
4. Սերմի ներարկումը սովորաբար անցավ է և տևում է ընդամենը մի քանի րոպե։
Քանի՞ այց է անհրաժեշտ կլինիկա
Մեկ վերարտադրողական ցիկլի ընթացքում սովորաբար պահանջվում է 3–4 այց․
- Ուլտրաձայնային մոնիտորինգի համար
- Հորմոնային ներարկման համար
- Բուն ինսեմինացիայի համար