Lorem Ipsum-ը տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է: Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ, ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է:

×
Ընտրեք քաղաքը
Երկ-Ուրբ 09:00-17:00, Շբթ 09:30-15:00

Ձվազատման խթանում․ ժամանակակից մոտեցումներ և հնարավորություններ

Ձվազատման խթանումը բուժման եղանակ է, որի նպատակն է  ակտիվացնել ձվարանների աշխատանքը՝ մեկ կամ մի քանի հասուն ձվաբջիջ ստանալու համար։ Այն լայնորեն կիրառվում է կանանց մոտ, ովքեր ունեն ձվազատման խանգարումներ, ինչպես նաև օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներում (ՕՎՏ)՝ ներարգանդային սերմնավորման (IUI) կամ արտամարմնային բեղմնավորման (IVF) նախապատրաստման ժամանակ։

 

Ինչու է խանգարվում ձվազատումը


Անօվուլյացիան (ձվազատման բացակայություն) կանանց անպտղության ամենատարածված պատճառներից է։ Ձվազատումը  կարող է բացակայել հետևյալ պատճառներով՝

 

Ձվազատման խթանման մեթոդներ


1. Կլոմիֆեն ցիտրատ (Clostilbegyt)
Տրվում է ՝ ցիկլի 3-րդ օրից մինչև 7-րդ օրը։ 8-րդ օրվանից սկսվում է ուղեկցող ուլտրաձայնային մոնիտորինգ՝ գնահատելու, արդյոք զարգանում է ֆոլիկուլ։ Հասուն ֆոլիկուլի առկայության դեպքում նշանակվում է խորիոնական գոնադոտրոպին (HCG) ներարկում՝ ձվազատման խթանման համար։


2. Գոնադոտրոպիններ (Menopur, Gonal-F, Puregon)
Դրանք ներարկվող դեղամիջոցներ են, որոնք օգտագործվում են, երբ կլոմիֆենը անարդյունավետ է, կամ ԱՄԲ-ի նախապատրաստման ժամանակ։ Արդյունավետությունն ավելի բարձր է, բայց պահանջում են խիստ մոնիտորինգ, քանի որ մեծանում է ձվարանների գերխթանման և բազմապտուղ հղիության ռիսկերը։


3. Լետրոզոլ (Femara)
Արոմատազի ինհիբիտոր, որն ավելի հաճախ կիրառվում է ՊՁՀ ունեցող կանանց մոտ։ Ունի ավելի մեղմ ազդեցություն, փոքրացնում է կողմնակի ազդեցությունների և բազմապտուղ հղիության հավանականությունը։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս՝ լետրոզոլը ավելի արդյունավետ է, քան կլոմիֆենը։

 

Քաշի և ապրելակերպի ազդեցությունը


Մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) մեծ ազդեցություն ունի խթանման արդյունքի վրա։ Եթե քաշը բարձր է,  խթանումը կարող է լինել թույլ։ Քաշի նվազեցումը 5–10%-ով հաճախ բավարար է ձվազատումը վերականգնելու համար։ Կարևոր են նաև՝

 

Երբ է ցուցված ձվաբջջի խթանումը

 

Եզրակացություն
Ձվազատման խթանումը կանանց  անպտղության բուժման արդյունավետ և համեմատաբար անվտանգ միջոց է։

Հաջողությունը կախված է ճիշտ ընտրված մեթոդից, համապատասխան մոնիտորինգից և անհատական մոտեցումից։ Ժամանակակից վերարտադրողական բժշկությունը հնարավորություն է տալիս իրականություն դարձնել բաղձալի մայրությունը։