Ձվաբջիջների դոնորական կրիոբանկ
Ի՞նչ է ձվաբջիջների դոնորությունը
Դոնորական ձվաբջիջների կրիոբանկը կլինիկայի մասնագիտացված բաժին է, որտեղ պահվում են մանրամասն հետազոտված և առողջ կանանցից ստացված ձվաբջիջները։ Պահպանումն իրականացվում է վիտրիֆիկացիայի՝ արագ սառեցման մեթոդով, որը երաշխավորում է բիոլոգիական նյութի բարձր պահպանությունն ու կենսունակությունը։
Ո՞վ կարող է դոնոր դառնալ
Ձվաբջիջների դոնոր դառնալու համար կինը պետք է բավարարի մի շարք բժշկական և հոգեբանական չափորոշիչներին․
- Տարիքը՝ 20-ից 32 տարեկան
- Առողջություն՝ ընդհանուր և վերարտադրողական
- Ժառանգական կամ գենետիկ հիվանդությունների բացակայություն
- Հոգեբանական կայունություն և բարոյական պատրաստակամություն օգնելու
Ձվաբջիջները ձևավորվում են կնոջ մոտ դեռևս սաղմնային շրջանում։ Տարիքի հետ դրանց որակը նվազում է, ուստի կարևոր է, որ դոնորները լինեն երիտասարդ՝ բարձրացնելու հաջող բեղմնավորման և առողջ երեխա ունենալու հավանականությունը։
Ու՞մ կարող է անհրաժեշտ լինել դոնորական ձվաբջիջ
Դոնորական ձվաբջիջները օգտագործվում են այն դեպքերում, երբ՝
- Կնոջ պաշարն անբավարար է
- Ձվարանների վաղաժամ սպառում կա
- Սեփական ձվաբջիջների որակը ցածր է
- Գենետիկ կամ քրոմոսոմային խանգարումներ կան
- Նախորդ ԱՄԲ ծրագրերը արդյունք չեն տվել
Նախընտրելի է նաև 35 տարեկանից բարձր կանանց մոտ, եթե եղել են անհաջող փորձեր կամ ժառանգական հիվանդությունների փոխանցման վտանգ։
Դոնորության ծրագիրը ներառում է՝
- Դոնորի և բուժառուի ցիկլերի համաժամեցում
- Դոնորի մոտ ձվազատման խթանում
- Ձվարանների պունկցիա և ձվաբջիջների հավաքում
- Ձվաբջիջների բեղմնավորում (ամուսնու կամ դոնորի սերմնաբջիջով)
- Բուժառուի էնդոմետրիումի պատրաստում հորմոնալ թերապիայով
- Էմբրիոնների տեղադրում արգանդում
Ժամանակակից տեխնոլոգիաներ
Վիտրիֆիկացիայի մեթոդի շնորհիվ հնարավոր է՝
- Ստեղծել պատրաստի ձվաբջիջների բանկ
- Նվազեցնել դոնորի ընտրության ժամանակը
- Պարտադիր կարանտին՝ վարակների (ՄԻԱՎ, սիֆիլիս, հեպատիտներ) ստուգման նպատակով
- Ապահովել ԱՄԲ ցիկլի ավելի ճկուն և պլանավորելի ընթացք
Արդյունավետություն և վիճակագրություն
- Հղիանալու հաջողության հավանականությունը՝ 60–65%
- Աշխարհում ավելի քան 50,000 երեխա է ծնվել այս մեթոդով
- ԱՄԲ ծրագրերի մոտ 10%-ում օգտագործվում են դոնորական ձվաբջիջներ
Պատճառները, որոնց դեպքում ԱՄԲ դոնորական ձվաբջիջներով չի իրականացվում՝
- Ծանր հոգեկան կամ սոմատիկ հիվանդություններ
- Արգանդի արատներ, որոնք արգելում են սաղմի տեղադրումը
- Չարորակ ուռուցքներ (նաև՝ նախկինում)
- Փոքր կոնքի օրգանների սուր բորբոքային պրոցեսներ
Նշում՝ տղամարդկանց անպտղությունը հակացուցում չէ։ Այդ դեպքերում օգտագործվում են ԻՔՍԻ և սպերմաբջիջների ասպիրացիայի մեթոդները (MESA, PESA, TESA, Micro-TESE)։
Դոնորների փոխհատուցում
Ձվաբջիջների դոնորությունը ներառում է ժամանակ և բժշկական միջամտություններ, ուստի յուրաքանչյուր դոնացիան ուղեկցվում է ֆինանսական հատուցմամբ՝ համաձայն գործող էթիկական և իրավական նորմերի։
«Վիտրոմեդ» կլինիկա (Երևան) Մենք ունենք սեփական դոնորների բազա, որոնք անցել են համապարփակ հետազոտություններ՝ ներառյալ գենետիկ և հոգեբանական թեստավորում։ Բոլոր պրոցեդուրաները իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան։