Բլաստոցիստի տեղադրում․ ժամանակակից հնարավորություններ և անհատական մոտեցում
Ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաները թույլ են տալիս լաբորատոր պայմաններում աճեցնել սաղմերը մինչև բլաստոցիստի փուլը, որը սովորաբար 5-րդ օրն է բեղմնավորման պահից։ Այս փուլում սաղմերը ունեն տեղադրման համար ավելի բարձր պոտենցիալ, և նրանց տեղափոխումը արգանդի խոռոչ հաճախ ուղեկցվում է հղիության ավելի բարձր հնարավորություններով։
Ինչու՞ է բլաստոցիստի տեղադրումը ավելի արդյունավետ։ Կան մի քանի պատճառներ, թե ինչու բլաստոցիստային փուլում սաղմերի տեղադրումը արգանդի խոռոչ համարվում է ավելի ֆիզիոլոգիական և խոստումնալից․
- Ավելի մոտ բնական պայմաններին։ Բնական ցիկլում սաղմը արգանդ է հասնում հենց բլաստոցիստի փուլում։ Ուստի նման տեղադրումը համաժամանակեցված է օրգանիզմի բնական ռիթմի հետ։
- Լավագույն սաղմերի ընտրություն։ Մինչև 5-րդ օրը աճեցնելը թույլ է տալիս մաղել դանդաղ զարգացող կամ հնարավոր գենետիկական խանգարումներով սաղմերը։ Սա բարձրացնում է առողջ հղիության հավանականությունը։
- Բազմապտուղ հղիության ռիսկի նվազում։ Բլաստոցիստի տեղադրման ավելի բարձր հավանականության շնորհիվ սովորաբար բավական է մեկ կամ երկու սաղմ։ Սա նվազեցնում է երկվորյակների կամ եռյակների առաջացման և մայրի ու երեխայի առողջության հետ կապված բարդությունների ռիսկը։
Երբ բլաստոցիստի տեղադրոմը կարող է նպատակահարմար չլինել
Չնայած մեթոդի բարձր արդյունավետությանը, այն հարմար չէ բոլորի համար։ Օվարիալ ռեզերվի ցածր մակարդակով կամ ձվարանների թույլ պատասխանով հիվանդների համար (երբ ստացվում է քիչ ձվաբջիջ), բլաստոցիստային փուլում փոխպատվաստումը կարող է կապված լինել հետևյալ ռիսկերի հետ․
- Սահմանափակ թվով սաղմերի դեպքում կա հավանականություն, որ նրանցից ոչ մեկը չի հասնի բլաստոցիստային փուլի լաբորատոր պայմաններում։
- Արհեստական միջավայրը, չնայած իր կատարելագործմանը, դեռևս լիովին չի կարող փոխարինել օրգանիզմի պայմաններին։ Այն սաղմերը, որոնք ինկուբատորում չեն հասնում բլաստոցիստի փուլի, կարող են շարունակել զարգանալ ավելի վաղ արգանդի խոռոչ տեղադրման դեպքում։
Այսպիսով, նման դեպքերում կարող է առավել նպատակահարմար լինել սաղմերի վաղ տեղադրումը (զարգացման 2-3-րդ օրը), որպեսզի նրանց հնարավորություն տրվի շարունակել զարգացումը բնական միջավայրում։
VitroMed կլինիկայի մասնագետները անհատական կերպով ընտրում են սաղմերի տեղադրման օպտիմալ օրը՝ հաշվի առնելով բուժառուի տարիքը, ստացված ձվաբջիջների որակը, նախորդ փորձերի պատմությունը և վերարտադրողական համակարգի ընդհանուր վիճակը։ Նման անհատական մոտեցումը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել հաջող հղիության հավանականությունը։