ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
Վերարտադրողական առողջության պահպանումն ու ընտանիքի համալրման հնարավորությունները կարևոր նշանակություն ունեն յուրաքանչյուր մարդու կյանքում։ Պետպատվերի ծրագիրը հնարավորություն է տալիս սահմանված չափանիշներին համապատասխանող անձանց օգտվելու վերարտադրողական բժշկության ծառայություններից՝ պետական աջակցության շրջանակներում։
Ծրագրի շահառու կարող են լինել՝
1. 2 տարի և ավելի անպտղություն ունեցող կանայք (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման, իսկ 36 տարեկան և ավելի տարիքում դիմելու դեպքում՝ առնվազն 1 տարվա անպտղության ախտորոշմամբ), որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Ղարաբաղից տեղահանված փախստականներ, անզավակ են և պատկանում են 20–40 տարեկան տարիքային խմբին։
2. 28–42 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ Ղարաբաղից տեղահանված փախստականներ հանդիսացող անզավակ կանայք։
3. 20-36 տարեկան մեկ երեխա ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ Ղարաբաղից տեղահանված փախստականներ հանդիսացող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած (ճանաչված) զույգերը, որոնք ունեն 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման, իսկ կնոջ 36 տարեկանում դիմելու դեպքում՝ առնվազն 1 տարվա անպտղության ախտորոշմամբ)։ Կինը պետք է պատկանի 20–36 տարեկան տարիքային խմբին։
4. Զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) որդու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ Ղարաբաղից տեղահանված փախստականներ հանդիսացող ծնողները։ Կնոջ տարիքը պետք է լինի մինչև 42 տարեկան։