Ծառայություններ
ԱՄԲ
Ռադիոլոգիա
Լաբորատորիա
Պոլիկլինիկա
Պլաստիկ վիրաբուժություն
Վիրաբուժություն
Ուրոլոգիա
Գիտելիք և մասնագիտական փորձ
Հանդիսանում ենք Առողջապահության ազգային ինստիտուտի վերարտադրողաբանական առողջության ամբիոնի բազա։
Վերարտադրողական առողջության համալիր մոտեցում
ԱՄԲ-ի համար անհրաժեշտ բոլոր հետազոտություններն ու բժշկական միջամտությունները մեկ վայրում։ Մենք ապահովում ենք մասնագիտական հոգատարություն և անհատական մոտեցում՝ ծնողություն տանող ճանապարհին։

7,000+ ծնված երեխա
Յուրաքանչյուր փոքրիկի ծնունդը մի նոր երջանիկ պատմություն է։ Հազարավոր երեխաներ արդեն դարձել են ընտանիքների ամենաթանկ նվերը՝ իրենց հետ բերելով անսահման սեր ու ուրախություն։
15 տարվա փորձ
Տարիների ընթացքում կուտակած փորձը, շարունակական զարգացումն ու ժամանակակից բժշկական մոտեցումները մեր աշխատանքի հիմքն են։

Մեր գործունեությունը թվերով
Վերարտադրողական բժշկության ոլորտում տարիների փորձը, մասնագիտական նվիրվածությունն ու անհատական մոտեցումը մեզ օգնում են ամեն օր ավելի մոտեցնել ընտանիքներին իրենց ամենանվիրական երազանքին՝ ծնող դառնալուն։

Ձեր երազանքից՝ դեպի նոր կյանքի սկիզբ
2011 թվականից ՎԻՏՐՈՄԵԴ-ը ընտանիքների կողքին է՝ ծնող դառնալու ամենակարևոր ճանապարհին։ Համադրելով բժշկական փորձը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու անհատական հոգատարությունը՝ մենք ձգտում ենք յուրաքանչյուր ընտանիքի պարգևել հույս, վստահություն և նոր հնարավորություններ։
Մեր մասնագետների նվիրումն ու ջերմ վերաբերմունքն ուղղված են մեկ ընդհանուր նպատակի՝ օգնել Ձեզ իրականացնել առողջ երեխա ունենալու երազանքն ու զգալ ծնող դառնալու աննկարագրելի երջանկությունը։
Իմանալ ավելին