Ցողիկ Գասպարյան
Բժիշկ-ճառագայթաբան, սոնոգրաֆիստ
Բժիշկ Ցողիկ Գասպարյանն ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ ուլտրաձայնային ախտորոշման ոլորտում։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 2004 թվականին։
Մասնագիտացած է գինեկոլոգիական, կրծքագեղձի և վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի, ուրոնեֆրոլոգիական և անոթային համակարգի ուլտրաձայնային հետազոտությունների իրականացման մեջ։
Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Մասնագիտական գործունեության ընթացքում անցել է մի շարք վերապատրաստումներ ուլտրաձայնային ախտորոշման, գինեկոլոգիական և անոթային համակարգի հետազոտությունների, ինչպես նաև ուրոնեֆրոլոգիական ՈւՁՀ ոլորտներում։
Ընդունելության լեզուներ՝ հայերեն, ռուսերեն։
